Հայաստանում քիչ չեն աղբյուրի բնական մաքուր ջուր շշալցնող եւ վաճառող ընկերությունները: Մեկը պնդում է, որ ամենասառնորակն ու ամենալեռնայինն իր ջուրն է, երկրորդը, թե՝ ամենաեվրոպական տեխնոլոգիաներով է աշխատում: Այս մեկն էլ պնդում է, թե շիշը հայկական աղբյուրի ջրով լցվել է սիմֆոնիկ երաժշտության ներքո: Մանրամասնված չէ` հայկակա՞ն, թե՞ ոչ հայկական կոմպոզիտորների: Հայտնի է, որ սիմֆոնիկ երաժշտությունը մարդու ներաշխարհը մաքրելու հատկություն ունի: Այս ջրի նման հատկության մասին դեռ տեղեկություններ չունենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2015