«Մոսկվա» կինոթատրոնի պատին փակցված խաղատան այս գովազդի մեծադիր պաստառը խախտում է Գովազդի մասին ՀՀ օրենքը:
Համաձայն սույն օրենքի 1-ին հոդվածի 15-րդ կետի՝ արգելվում է շահումով խաղի կամ խաղատան, կամ խաղասրահի, կամ դրանց կազմակերպիչների գովազդը՝ բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխանող հյուրանոցներում տեղադրվողների:
Նկատենք՝ «Մոսկվա» կինոթատրոնը օրենքում նշված որեւէ կետով, որը նրան թույլ կտար տեղադրել գովազդը, չի անցնում:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
13.08.2015