Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1982 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C
ԱԻՆ