2015թ. հունվարի 29-ին Կիրանց-Ոսկեպար կարճ, ռազմական նշանակության ճանապարհին ազերիների կողմից կատարված դիվերսիայի հետեւանքով 2 զինծառայող է վիրավորվել:
Նախկինում տեղեկացրել ենք ,որ դրանից հետո այդ ճանապարհին տեղադրվեցին մետաղացանցե դարպասներ, որոնց թեւերին առկա է «Գնդակոծվող տարածք» գրությամբ ցուցանակներ:
Տեղեկացրել ենք նաեւ, որ ռազմական նշանակության այդ ավտոճանապարհի Կիրանց գյուղի մուտքին գտնվող դարպասները կրնկի վրա բաց են: Դրանք հիմա էլ շարունակում են բաց մնալ: Այսօր տեսանք,որ նույն վիճակն է նաեւ այդ ճանապարհի Ոսկեպարի մուտքի մոտ:
Կարդացեք նաև
Իսկ տեղանքին անծանոթները ինչպե՞ս իմանան, որ այդ բաց ճանապարհին իրենց վտանգներ են սպասում, քանզի «Գնդակոծվող տարածք» գրությամբ ցուցանակները չափերով փոքր են, հեռվից տեսանելի չեն վարորդներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ