Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն. «Հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա Աբրահամյան Հովիկի և Սարգսյան Սերժի վրա»

Օգոստոս 13,2015 18:40

Այսօր տեղեկացանք Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը։

Ինքնին հասկանալի է, որ դա կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ոչ Թալանին» նախաաձեռնությունը ի սկզբանե դեմ է եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին: Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ և, եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար։

Հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա անձամբ Աբրահամյան Հովիկի և Սարգսյան Սերժի վրա:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31