Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը իրավապաշտպան Լեյլա Յունսուսին դատապարտել է 8.5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման եւ սեփականության առգրավման, այդ թվում՝ անշարժ գույքի: Այս տեղեկությունը հաղորդել է Contact.az-ը:
Դատավճռի ընթերցման պահին Արիֆ Յունուսը գրեթե անգիտակից վիճակում է եղել։ Նա պառկել է եւ գլուխը դրել կնոջ ծնկներին։ Կինը թեքվել է նրա կողմ եւ բռնել նրա գլուխը։
Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրօրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։
Իսկ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաեւ 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 213.2.2 (հարկերը վճարելուց խուսափելը), 320.1 եւ 320.2 (փաստաթղթեր կեղծում) հոդվածների մեղադրանքներով։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ