Սամոկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արամ Ավագյանը իր համար ապահովել է առնվազն բորզե մեդալ եւ չեմպիոնության համար պայքարելու հեռանկար:
Մեդալը՝ մեդալ, բայց Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի համար առավել կարեւոր էին աշնանը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրերը: Այս առումով, Արամը կատարեց երկու առաջադրանքն էլ:
Ինչ վերաբերում է Հովհաննես Բաչկովին, Արման Հովհիկյանին եւ Կարյուն Սողոմանյանին, նրանք կիսաեզրափակչից մեկ քայլ առաջ պարտվեցին եւ զրկվեցին մեդալներից: Սակայն վերոնշյալ մեր երեք բռնցքամարտիկներն էլ աշխարհի առաջնությանը մասնակցելու հեռանկար պահպանում են: Դրա համար հարկավոր է, որպեսզի մերոնց հաղթած բռնցքամարտիկները մտնեն եզրափակիչ: Այնպես որ, հիմա պետք է երկրպագենք նրանց եւ մաղթենք հետագա հաջողություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ