Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողանը պնդում է, որ Թուրքիայից փախած երկու դատախազները Հայաստանում են. «Anadolu»

Օգոստոս 13,2015 18:07

«Anadolu» գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկու թուրք նախկին դատախազների մասին, որոնք, ըստ թուրքական կայքերի տեղեկությունների, գտնվում են Հայաստանում: Նա ասել է, որ դատախազները Վրաստանից փախել են Հայաստան:

«Այնտեղից էլ ով գիտի ուր են փախչելու, դա այլ հարց է: Բնականաբար, մենք` թուրքական պետությունը, շարունակում ենք հետաքննությունը: Նրանք անպայման ինչ­որ մի տեղ կբռնվեն եւ գալով այստեղ վաղ թե ուշ հաշիվ կտան»,- մասնավորապես ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին նույն «Anadolu» գործակալությունը տեղեկացրել էր, որ պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը եւ Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, Վրաստանի տարածքով փախել են Հայաստան: Նմանատիպ պնդումով հանդես էր եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանվել է դատախազների փախուստի դրվագը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31