Լարսը հիմնականում փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով Լարսի անցակետի` ժամանակ առ ժամանակ անգործությանը, ինչի հետեւանքով հայկական բեռները օրերով ստիպված են լինում անցակետում կանգնած մնալ, այսօր, կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ ճանապարհը հիմնականում փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով: Գագիկ Բեգլարյանի խոսքերով, վրացական եւ ռուսական կողմի հետ իրենք «շատ լավ հարաբերություն ունեն», եւ հայկական կողմի խնդրանքով մի քանի անգամ զիջումների են գնացել` փոխլով ժամային գրաֆիկը: «Ամեն ինչ անում են, որպեսզի մենք այնտեղ խցանումներ չունենանք, պարզապես ճանապարհն այնքան վատն է, որ թեթեւ անձրեւի ժամանակ անգամ խնդիրներ են առաջանում»,-ասաց պարոն Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ