Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Անդրանիկ Նիկողոսյանը  մանր չինովնիկ է, որը կարիերա է անում»

Օգոստոս 13,2015 15:31

«Անդրանիկ Նիկողոսյանը բացարձակապես ինձ համար հետաքրքիր չէ: Դա մի ուրիշ երկրի քաղաքացի է, և իր կարծիքն ինձ չի հուզում, ինչպես Կուրղինյանի և Պրոխանովի»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարություններին , մասնավորապես, որ «Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ»՝այսպիսի կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Ըստ պարոն Բաբայանի՝ «նա մանր չինովնիկ է, որը կարիերա է անում՝ ելնելով տվյալ երկրի տիրակալի հիվանդագին իդեա ֆիքսից՝ վերականգնել ռուսական կայսրությունը»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ կարծես թե պետական մակարդակով այդ հայտարարությունները Հայաստանում չդատապարտվեցին, գուցե ՀՀ իշխանություններին դա հաճո՞ էր, գրականագետ Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ ձայներ են հնչեցնում, որ հասարակության ականջները ընտելանան այդ ձայներին, հենց դրա համար էլ այդ ձայները պետք է խլացնել իրենց բնում»: Պարոն Գասպարյանը պարտադիր է համարում այն, որ Անդրանիկ Նիկողոսյանին տրված շքանշանները ետ վերցվեն:

Ռուբեն Բաբայանը ևս զղջման արտահայտություն չի լսել, ավելին, նա կարծում է, որ նման մարդկանց չպետք է նման շքանշան շնորհվեր. «Պատկերացրեցի Անդրանիկ Օզանյանին, Գարեգին Նժդեհին ու Անդրանիկ Նիկողոսյանին: Այս անտեր մնացածներ շքանշանները հո հենց այնպես նշաններ չեն, որ բռնեց բաժանես ում ասես՝ ծաղիկ, վրան անմոռուկ է: Այդ անունը եթե տվել եք նման մարդկանց, դա պարտավորեցնում է: Այդ ո՞ր սխրանքների համար եք Անդրանիկ Նիկողոսյանին նման շքանշան տալիս. քանի՞ կիլոմետրով հայկական դիրքեր առաջ քաշելու համար, կամ ռազմաճակատում, ոստիկանության ոլորտում կամ ԱԺ-ում այդ ի՞նչ հանճարեղ օրինագծեր բերելու համար եք տալիս»:

Պարոն Բաբայանը մյուս կողմից տրամաբանական է համարում Անդրանիկ Նիկողոսյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքների պատասխանը. «Նա ասում է՝ դուք ընտրել եք Եվրասիական միություն. սա ուղիղ ճանպարհ է: Երբ երկու տարի առաջ ասում էինք, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն չէ, այլ քաղաքակրթական ընտրություն, մեզ՝ մի քանիսիս, ՀՀ առաջին նախագահը մարգինալներ համարեց: Մենք հո ժողովրդի թշնամին չե՞նք, մենք տեսնում էինք այս ամենը: Սրանք դեռ ծաղիկներն են, սա գնալով մեծ թափ է ստանալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եկեք համաձայնեք, որ նման մանր չինովնիկները նման բաներ ասում են ՀՀ իշխանության ԴԱԲՐՈ-յի առկայության պարագայում: Ուղղակի մեկ-մեկ ոգեւորվում ու շատ են անկապանում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31