Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանին. Interfax

Օգոստոս 13,2015 14:06

Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 7 հոգու սպանության գործը ուղարկվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Այս տեղեկությունը «Interfax»-ին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացիների սպանության համար Վալերի Պերմյակովին պատասխանատվության ենթարկելու նպատակով զինծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք համապատասխան որոշում կկայացնեն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 3 ՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31