Համալիրում՝ փակ ջրաշխարհ, ռեստորաններ
Այսօր կառավարության նիստում որոշեց ուղղակի վաճառքի ձեւով Մարզահամերգային համալիրը օտարել «ՆՏԱԱ ինվեստմենտը գրուպ» ընկերությանը: Նիստում պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այս ընկերությունը նպատակ ունի իրականացնել մոտ 100 միլիոն դոլարի ներդրում: Միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Համալիրում կստեղծվի 250 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում է վերանորոգել համալիրի շենքը ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է առավելագույնն իրականացնել չորս տարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ