Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը» ստեղծագործությունը «Հայ արձակ-2015» ամենամյա մրցանակաբաշխության դափնե պսակն էր

Օգոստոս 13,2015 13:09

«Լավագույն վեպ» և «Լավագույն հերոս»  անվանակարգերում Էդգարի ստեղծագործությունը մրցակցությունից դուրս էր:

Մարտի -1 ին զոհված տղայի ընտանիքի պատմություն՝ սիրո պատմության հետ զուգահեռ: «Ներշնչանք 40 վայրկյանից»,- այսպես է Էդգարը անվանում գրքի նախապատմությունը: Անկախ մարտի 1-ից` հեղինակի համար վեպը նախ և առաջ աշխարհի ամենանամաքուր սիրո պատմությունն է: Քննադատություններ լսել է վեպի շուրջ, սակայն, իր խոսքերով, մեր օրերում շատ են խառնում քննադատությունն ու ցեխ շպրտելը. «Այժմ թացը չորից շատ դժվար է տարբերել: Մեզ մոտ քննադատությունն ու վիրավորանքը, իրար վրա ցեխ շպրտելը մի քիչ նույնացել են: Սրանից մոտ տասը-տասնհինգ տարի առաջ Չիլլիի ղեկավար Պինոչետը կարծիք հայտնելու համար մարդ էր գնդակահարում, երբեմն աշխատող, պետքական տարբերակ է: Իսկ նորմալ, գրագետ, բովանդակալից քննադատությունն իհարկե անհրաժեշտ է ցանկացած ստեղծագործողի»:

Մրցանակներն Էդգարի համար ոգևորող ու հաճելի են, սակայն ոչ առաջնահերթ` «Հասարակ ընթերցողի մի նախադասություն վեպի մասին` ահա իսկական գնահատականն ու մրցանակը»,- ասում է հեղինակը:

Իր վեպը ապացույց է համարում Հայաստանի խոսքի ազատության առկայության մասին, սակայն հորդորում է տարբերել խոսքի ազատությունն ու հրապարակավ ու անհարկի հայհոյանքը` դա անբավարարվածության նշան է համարում.«Հավատացեք` էդ խոսքի ազատությունը մեր չտեսների համար չի, որովհետև մենք էդպես էլ չկարողասցանք տարբերել խոսքի ազատությունն ու հայհոյանքի ազատությունը: Չե՞ք մտածել, թե ինչի է մեր ավագ սերնդի գրողների մի մեծ զանգված իրենց գրքերում անընդհատ հայհոյում, հետն էլ անտեղի. որովհետև իրենք Սովետի մնացորդներ են, իրենց ժամանակ գրաքննություն կար, պետությունն իրենց շրջանակների մեջ էր դրել: Ու մեկ էլ, հոպ, ազատ խոսելու հնարավորություն: Էդ սինդրոմը մեր դեպուտատների մոտ էլ կա` փոքր ժամանակ հանապազօրյա հացից զուրկ են եղել, հիմա անկուշտի պես ուտում են, նույն բանն է» :

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Չի կարելի այսպիս ոչ գրագետ հոդված գրել: Ի՞նչ մրցանակ, ո՞վ է տվել, ո՞վ է որոշել: Քերականական սխալներ անող, հայերենին լիարժեք չտիրապետող և բազմաթիվ կարևոր հատկանիշներից զուրկ գործ էր: Ծեծված թեմա:
    Հարգելի լրարգող, բարի եղեք փաստական տվյալները ճիշտ մատուցել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31