Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է սկսվում իշխանափոխությունը. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 13,2015 12:18

Երրորդ հանրապետությունում տեղի ունեցած բոլոր ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ ընդդիմությունը պարտվել է։ Ինչո՞ւ։ Մինչեւ հիմա սրան տրվել է շատ ճիշտ, բայց շատ պարզ պատասխան, որովհետեւ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները։

Այն, որ իշխանությունը կեղծելու է ընտրությունների արդյունքները, մենք գիտենք առնվազն 20 տարի։ Գիտենք նաեւ, թե ով պետք է կազմակերպի ընտրակեդծարար իշխանության ձեռքը բռնելու գործը։ Դա պիտի անի ընդդիմությունը։ Բայց փաստ է նաեւ, որ ընդդիմությունը չի կարողանում դա անել։ Ու որպեսզի ընտրակեղծարար եւ հանցագործ իշխանությունը անընդհատ չվերարտադրվի, մենք պետք է հասկանանք, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում բռնել ընտրակեղծարար իշխանության ձեռքը։ Սրա պատճառները շատ են, բայց որպեսզի կարողանանք տրամաբանական շղթան կառուցել, հարցի քննարկումը սկսենք կարեւոր պատճառներից մեկի քննարկումից։

Կարծում ենք՝ կարետր պատճառներից մեկն այն է, որ բոլոր ժամանակների ընդդիմությունները չափից շատ են կենտրոնացած եղել Ազատության հրապարակի վրա։ Սա ընտրությունների կեղծման հարցի հետ ուղիղ կապ ունի, որովհետեւ ընտրությունները կեղծվում են ոչ թե Ազատության հրապարակում, ոչ էլ, պատկերացրեք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլ առաջին հերթին՝ հանրապետության շուրջ 2000 ընտրական տեղամասերում։ Եվ պրոբլեմն այն է, որ ընդդիմությունը սովորաբար կարողանալով տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել Ազատության հրապարակում, չի կարողացել վերը նշված 2000 ընտրական տեղամասերում վստահված անձինք ունենալ։ Այսինքն՝ վստահված անձինք ունեցել է, բայց միայն ընտրական տեղամասերի մի մասում։ Շատ հաճախ՝ փոքր մասում։ Եվ  ընդդիմության վստահված անձինք իրենց այդ կարգավիճակի մասին սովորաբար իմանում են ընտրություններից մի քանի օր առաջ, որովհետեւ վստահված անձ լինելու խնդրանքով իրենց դիմում է մի ընկեր, բարեկամ, քեռի կամ քեռու տղա։ Ու եթե նրանք նույնիսկ արձագանքում են այս խնդրանքին, ընտրական տեղամասում հայտնվելիս իրենց զգում են ինչպես մութ անտառում, որովհետեւ երբեք Ընտրական օրենսգիրք չեն կարդացել, որեւէ մեկը նրանց չի պատմել Ընտրական օրենսգրքի մասին, կամ եթե պատմել է՝ տեղամաս ճանապարհելուց առաջ, ոտքի վրա, կամ տեղամաս տանելիս՝ ավտոյի մեջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31