Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման երկկողմ պայմանագիր է ստորագրվել

Օգոստոս 13,2015 12:03

Կառավարության նիստի սկզբում այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման երկկողմ պայմանագիր է ստորագրվել: Ըստ վարչապետի՝ պայմանագիրը ստորագրվել է օրերս, եւ աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Հ. Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ն ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը: Նրա խոսքերով, Իրանը Հայաստանի համար հուսալի եւ կարեւոր երկիր է, իսկ մեր ժողովուրդները դարերի պատմութուն ունեն. «Ես լիահույս եմ, որ նոր ճաապարհներ են ուրվագծվել տնտեական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար, եւ մենք ջանք չենք խնայելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31