Մինչ մեր նախարարները հերթով գալիս են ու անցնում, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չի էլ հասցնում ճանաչել նրանց, ծանոթանալ նրանց գործունեությանը։
Դա հավանաբար արդյունք է այն բանի, որ այդ գործունեությունը չափազանց պասիվ է ու անարդյունավետ։ Իհարկե, կան դեմքեր, որոնց նույնիսկ քնած ժամանակ մոռանալ չի լինի, բայց փաստն այն է, որ մեր բոլոր նախարարներին այսօր մարդկանց մի չնչին տոկոսն է միայն ճանաչում։ Նման եզրակացության եկանք, երբ փոքրիկ հարցում անցկացրինք մեր քաղաքացիների շրջանում՝ փորձելով հասկանալ, թե ՀՀ ո՞ր նախարարներին են հիմնականում ճանաչում նրանք եւ ինչ կարծիք ունեն Կառավարության ներկայիս աշխատակազմի ու գործունեության մասին։
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն այսօր բաղկացած է 18 նախարարություններից։ Նախեւառաջ պիտի նշենք, որ քաղաքացիների մեծ մասն, այսպես ասած, դեմքով էր հիմնականում ճանաչում նախարարներին, այսինքն՝ երբ կարդում էինք նրանց անունները եւ հարցնում, թե որ նախարարության ղեկավարն է, պատասխանն անմիջապես հնչում էր, իսկ երբ կարդում էինք նախարարության անունն ու հարցնում, թե ով է դրա դեկավարը, շատերը դժվարանում էին հիշել տվյալ նախարարի անուն-ազգանունը։
Միանգամից ասենք, որ ամենաճանաչվածը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է։ Երբ հարցնում էինք, թե ով է ներկայիս ԿԳ նախարարը, պատասխանը հնչում էր. «Դե իհարկե՝ Արմեն Աշոտյանը»:
Կարդացեք նաև
Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հարցրել եք երիտասարդներին՝ դրա համար էլ Արմեն Աշոտյանին են ճանաչել։