Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան հիմարացած վիճակում կլինի, որ պատերազմ կսկսի». «Ժողովուրդ»

Օգոստոս 13,2015 11:50

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք առաջիկայում հնարավոր է լարվածության էսկալացիա եւ Ադրբեջանի կողմից լոկալ դիվերսիոն հարձակումներից անցում դեպի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։

– Պարոն Շիրխանյան, Ադրբեջանն ակտիվացրել է սահմանային գնդակոծություններն ու դիվերսիոն հարձակումները, նախօրեին ՀՀ ՊՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։ Արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան առաջիկայում կարող է վերածվել ավելի մեծ պատերազմական գործողությունների։

– Դա, իհարկե, պատերազմ չէ, բայց որ Ադրբեջաևն առաջին գծում լարվածությունն օր օրի բարձրացնում է՝ դա ակնհայտ է, փաստ է, իրողություն է։ Բայց ես չեմ կարծում, որ դա կարող է վերածվել պատերազմական իրավիճակի, չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան հիմարացած վիճակում կլինի, որ պատերազմ կսկսի։ Այդ գործողություններն, ընդհակառակը, մեր բանակին ստիպում են լինել ավելի աչալուրջ, ուշադիր, ավելի կենտրոնացած խնդիրների վրա։ Դրանք մեզ դրդում են լինել ավելի մարտունակ վիճակում, իսկ պատերազմ սկսողը, ընդհակառակը, կթողներ այնքան, որ մենք կորցնեինք մեր աչալրջությունը, ավելի հանգիստ լինեինք, հետո նոր ինքը հանկարծակի կսկսեր, սկսողն այդպես կաներ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31