Այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի, Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոններից :
Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:
Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:
Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: