Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում այս գիշեր ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին վեց հոգով մասնակցած Հայաստանի հավաքականը, ինչպես օրերս Սուբոտիցայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում, ձեռք բերեց ընդամենը մեկ բրոնզե մեդալ:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ հնդիկ Մեհար Սինգխի նկատմամբ: Սա մեր ծանր քաշային ըմբիշի առաջին լուրջ հաջողությունն է միջազգային մրցագորգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ