Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խիզախության մասին

Օգոստոս 13,2015 10:00

«Կեցցեն այն հպարտ հայորդիները, որոնք ոստիկանության սպայի գլխից թռցրին նրա գլխարկը»: «Բաղրամյանի» օրերին այսպիսի տողեր ինչ-որ տեղ կարդացի:  Իսկապես որ խիզախ արարք է, կարելի է ասել՝ հերոսություն: Համարյա հայրենիքի սահմանը պաշտպանելու նման մի բան է:

Մեր պատկերացումները խիզախության մասին վերջին երկու տասնամյակում փոխվել են: Ասենք, Հայաստանի նախագահի կամ որեւէ այլ մարդու անունը փոքրատառով գրելը համարվում է քաղաքացիական արիության բարձրագույն դրսեւորում: Պուտինի ազգանունը աղավաղելը՝ նույնպես: Համ՝ անվնաս է, համ էլ՝ կարծես թե տպավորություն ես ստեղծում, որ քո տկար ուժերով դուրս ես եկել մի ամբողջ կայսրության դեմ: Համարյա՝ ակադեմիկոս Սախարով: Բայց հիշեցնենք, որ Անդրեյ Սախարովը միանգամայն զուսպ եւ հարգալից արտահայտություններով խորհում էր առաջընթացի, խաղաղ համագոյակցության եւ մտավոր ազատության մասին՝  նպատակ ունենալով բարեփոխել ոչ միայն այն երկիրը, որի ռազմական հզորությանը մեծապես նպաստել էր, այլեւ ամբողջ աշխարհը: Դրա համար էլ զրկվեց խորհրդային ակադեմիկոսի փափուկ կյանքից՝ միաժամանակ հսկայական ազդեցություն թողնելով թե՛ Խորհրդային միության եւ թե՛ ամբողջ աշխարհի հետագա պատմության վրա:

Ի՞նչն են բարեփոխում մերօրյա «հերոսները»՝ ասենք, ոստիկանի գլխարկը  թռցնելով: Ոստիկանությո՞ւնը: Բայց, որքան նկատել եմ, դրանից հետո ոստիկանության աշխատանքում տեկտոնիկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Եթե դուք որեւէ մեկին, ասենք, «հիմար» եք անվանել, դո՞ւք երբեւէ տեսել եք, որ պիտակավորվածն ասի՝ «այո, դուք շատ ճիշտ եք նկատել, ես հիմար եմ, շնորհակալություն, որ ինձ հուշեցիք, կաշխատեմ հետագայում ձեզ նման իմաստուն լինել»: Փոխարենը, եթե «հիմար» («անգրագետ», «ավազակ», «անառակ») բառը օգտագործվում է որեւէ հայտնի մարդու հասցեին, ապա շատ հավանական է, որ կստանաք մի քանի տասնյակ like եւ «վայ, մեռնեմ դուխիդ, խիզախ հայորդի» տիպի մեկնաբանություններ:

25 տարին, ինձ թվում է, բավական ժամանակ է, որ հասարակությունը հագենա այս տեսակի «հերոսություններից», իմանա «ճիշտը խոսողների» գինը եւ գնահատի դրական խթաններ առաջացնող խոսքն ու գործը, որը գուցեեւ չունի «ազգափրկիչ» կամ «աշխարհափրկիչ» նշանակություն, բայց ուղղված է կոնկրետ մարդկանց եւ այլ կենդանի էակներին օգնելուն, նրանց մասին հոգ տանելուն:

«Հերոսներն», իհարկե, «տառապում են ազգիս դարդուցավով» եւ այդ տառապանքի ընթացքում բարկանում են ու նյարդայնանում: Այդ ցասմանը բարություն հակադրելը, ինձ թվում է, խիզախություն է պահանջում:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տ.Ա. says:

    Ջախջախիչ տրամաբանություն է: Նույն միտքը հազար անգամ գրելը:
    Զարմանում եմ՝ մի երկու մարգինալի արարքները ընդհանրացնելու ու ապոկալիպտիկ-համահասարակական 25 տարվա մասին եզրահագնումներ անելու Ձեր ունակության վրա:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Շատ լավն էր: Բայց դե խևի համար խրատը՝ ինչպես սևին սապոնը…
    Համացանցը շատ օգտակար բան է, բայց այն նաև բազմաթիվ ախտեր է ծնել շատ շատերի անկատար հոգեբանության մեջ: Երբեմն ես մտածում եմ՝ տեսնես որ մի օր էս զիբիլը անջատեն, դրանից մարդկությունը ավելի շատ կտուժի՞, թե՞ կապաքինվի…

    • Արսեն says:

      Դե լավ Պապիկյան… իմ հերթափոխը ավարտվեց, հեսա պոստս հանձնեմ «ավագ պատասխանող» Լորան Դալեմբյեին, և գնամ տուն..))).. ինքը հայերեն չգիտի, արաբերենի մասնագետ և պատասխանտու է Մագրեբի և եգիպտոսի ֆորումների համար..))).. Այնպես որ մոտակա ժամերին՝ հայերեն պատասխանող չեք ունենա..)))… «Փարիզի ձայնը» ժամանակավորապես դադարում է՝ տեխնիկական պատճառներով… շուրջօրյա պատասխանելու համար՝ «պրոպագանդայի և ագիտացիայի» նախարարությունը՝ բավականաչափ միջոցներ չի հատկացրել..))).. բայց՝ հուսահատվել պետք չէ, խոստացել են 4-րդ եռամսյակում՝ ֆոնդերը ավելացնեն…)))…

  3. Արսեն says:

    Ներից հիմարություն եք գրել… Բայց չեմ ասի՝ ինչու, մինչև հիմնավորում չպահանջեք… Ւսկ եթե կան մարդիկ, որոնց համար՝ հոդվածը «ճշմարտություն է»՝ աստված իրենց հետ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31