Այն հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որեւէ պաշտոն զբաղեցնել եւ Սահմանադրությունը այդ նպատակով չի փոխում, փաստաբան Տիգրան Աթանեսյանին չեն մխիթարում: Ըստ նրա՝ բացարձակ պետք չի, որ դու զբաղեցնես ինչ-որ պաշտոն՝ Հայաստանը վերահսկելու համար: Դու կարող ես լինել ԱԺ նախագահ, Աշտարակի քաղաքապետ, ՀՀԿ նախագահ, պարզապես օրենքով գող, ով ուզում ես: Սահմանադրագետ Գաբրիել Բալայանը «Առավոտի» հետ զրույցում հակադարձեց փաստաբանին. «Հայաստանյան իրականության մեջ չեմ գտնում, որ կուսակցապետը կարող է որոշակի առումով պետական իշխանության մարմինների վրա ազդել՝ առանց պաշտոն ունենալու: Շատ ուրախ եմ, որ հստակ ամրագրված է, որ նախագահը պետք է կուսակցական չլինի գոնե իր պաշտոնավարման ժամկետում: Ես վերարտադրության խնդիր չեմ տեսնում, ես փոփոխությունների կարիք տեսնում եմ Սահմանադրությունում»:
Մեր հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկներն ընդունելի՞ են ձեզ համար, նա պատասխանեց. «Ոչ բոլորն են ընդունելի: Վենետիկի հանձնաժողովը չի կարող այնպես մտածել, ինչպես Սահմանադրությունը գրողները, որովհետեւ այստեղ ապրում են, կա իրավակիրառ փորձ, մենթալիտետ: Իրենք, ճիշտ է, ՀՀ-ի մասին հաշվետվություններ են կարդում, բայց չեմ գտնում, որ բոլոր նրանց առաջարկությունները ընդունելի պետք է լինեն»:
Թեմայի շուրջ՝ կարդացեք նաեւ այստեղ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
12.08.2015