Համահայկական համաշխարհային խաղերում միշտ էլ ամենադիտարժանը բասկետբոլն է, տղամարդկանց բասկետբոլը: Հատկապես եզրափակիչը: Եվ պատահական չէ, որ ավանդաբար հենց բասկետբոլով են եզրափակվում Համահայկական խաղերը:
Այսօր «Դինամո» մարզադահլիճում հաղթողին որոշելու համար պայքարեցին Մոսկվա եւ Սոչի քաղաքների տղամարդկանց թիմերը: Ամեն ինչ գեղեցիկ էր: Սակայն մոսկվացիների խաղն այնքան էլ չստացվեց: Հաղթելով 89:68 հաշվով՝ Սոչին նվաճեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի չեմպիոնի կոչումը:
Հաղթողին, երկրորդ տեղը գրաված Մոսկվային եւ երրորդ մրցանակակիր Գլենդելին մեդալները հանձնեց Համահայկական խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը: Իսկ չեմպիոնական գավաթը Սոչիի թիմի ավագին փոխանցեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ