Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեին 58.7 միլիոն կտան` այլ ոլորտներում տնտեսելու հաշվին

Օգոստոս 12,2015 22:15

Կառավարությունը Հայաստանի քննչական կոմիտեին 58.7 միլիոն դրամ կհատկացնի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող վարչական մասնաշենքի հիմնանորոգման շարունակական աշխատանքների համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Կառավարությունը 37.5 միլիոն դրամ էլ հատկացնելու է Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի վերանորոգման եւ վերազինման  նպատակով: Նշված գումարները, ըստ կառավարության կայքէջի, հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից:

Ուշագրավ է, որ կառավարություն ներկայացվող նախագծում քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը հարկավոր է, որպեսզի պատշաճ ապահովվի կոմիտեի գործառույթները. «Խնդրի հրատապ լուծումը պայմանավորված է

քննչական կոմիտեին վերապահված լիազորությունների եւ գործառույթների պատշաճ ապահովման առաջնահերթությամբ՝ շահագործման համար հարմարավետ, մատչելի եւ արդիական շենքային պայմանների ձեռքբերման պահանջով»: Ըստ կառավարության, շինաշխատանքները ներկայումս ավարտական փուլում են եւ լրացուցիչ հատկացվող 58.7 միլիոն դրամի մեծ մասն ուղղվելու է արտաքին հարդարման աշխատանքներին:

Կառավարության նախագծում, քննչական կոմիտեի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները կատարվելու են այլ ոլորտում նախատեսված ծախսերի տնտեսման կամ այդ ծախսերը չեղյալ հայտարարելու հաշվին: Օրինակ՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար տրիբունայի կառուցման համար նախատեսված 3, 6 միլիոն դրամ գումարը  համարել են չեղյալ, ու այդ գումարն ուղղելու են քննչական կոմիտեի շենքի նորոգմանը:  Քննչական կոմիտեին գումար տալու համար կառավարությունը մի քանի այլ պետական կառույցներում տնտեսվող գումարներ է ներկայացնում, որոնք ուղղելու են պետբյուջեի համապատասխան հաշվին, սա էլ ենթադրում է, որ այդ գումարները, կամ դրանց մի մասը գնալու են քննչական կոմիտեին: Օրինակ կառավարությունը 41 միլիոն է տնտեսում ու պետբյուջեի համապատասխան հաշվին ուղարկում Գյումրիի Նազարյանի երկրաֆիզիկայի եւ ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի անավարտ շենքի համար հատկացված գումարից:

Նույնկերպ 3 միլիոն էլ տնտեսվում է եւ էլի նույն հաշվին ուղարկվում «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան»-ի ջեռուցման համակարգի կառուցման գումարներից, ինչպես նաեւ 11.4 միլիոն էլ Աբովյանի N 5 միջնակարգ դպրոցի վերակառուցման համար հատկացված գումարներից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31