Լանդսկրոնայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի կրտսեր եւ ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ նվաճել են 29 մեդալ (պոկում, հրում եւ երկամարտ): Սակայն պարգեւատրվում էին միայն երկամարտում մրցանակային տեղ նվաճած մարզիկները:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը Aravot.am-ին ասաց. «Կազմակերպիչները չէին հասցրել նաեւ «փոքր» մեդալները պատրաստել, դրա համար էին միայն երկամարտի արդյունքներով մրցանակակիրներին պարգեւատրում: Սակայն նրանք մեզ եւ մյուս երկրների պատվիրակություններին խոստացան, որ մեդալները պատրաստ լիելուն պես կուղարկեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ