Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը րոպեներ առաջ 10 տարվա ազատազրկման դատապարտեց 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին:
Մոտ 15-20 րոպե ընթերցելով վճիռը՝ դատարանը բավարարեց զինվորական դատախազ Անդրուսենկո Վլադիմիր Ալեքսանդրովիչի՝ նրա նկատմամբ հարուցված քրեական երեք հոդվածների համար 10 տարվա ազատազրկման պահանջը:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3 ՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործը հանձնվել է հայկական կողմին, դեռ թարգմանության փուլում է: Այդ հրեշավոր արարքը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ