Անկախ այն բանից արտադրանքը օրգանական է կամ նրա քանի տոկոսն է բնական հումքով, արտադրողները հաճախորդ գրավելու համար իրենց ապրանքների վրա մակնշում են «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական», «էկո», «բիո» տերմինները:
Կառավարության օգոստոսի 13-ի նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին կներկայացնի «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծը, որով կանոնակարգվում է կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Օրենքի նախագծով կշտկվի նաեւ Հայաստանի եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները:
Ըստ գյուղնախարարի, այսուհետեւ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում պետք է նշվի «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է:
Նույն նախագծով մեր երկրում սննդամթերքի արտադրություն եւ շրջանառություն իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ շրջանառվող սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման եւ սննդամթերքի միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Իսկ այս օրենքը կօգնի բացառել կեղծումները????
25 տարի է նույն բանն են անում: Փոխանակ գործող իրավական ակտերը ամբողջությամբ կիրառեն ու նոր միայն ԿԱՐԻՔ լինելու դեպքում փոփոխություններ անեն, իրավական ակտեր են ընդունում եւ թողնում թղթի վրա: