Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ Օսկանյանին. «Երևի պապաներից օքեյ չէր ստացել»

Օգոստոս 12,2015 17:40

Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Օսկանյանը տասը պատճառ է ներկայացրել սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար: Ըստ պարոն Օսկանյանի՝ «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ»: Նրան կարծիքով՝ կառավարման համակարգի արմատական փոփոխության գաղափարի շուրջ համախմբում չկա, մյուս կողմից «Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը»:

Վարդան Օսկանյանը բացարձակ վստահություն չի տեսնում քվեարկության համակարգի նկատմամբ ու նշում, որ «Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա»:

Վարդան Օսկանյանը նաև մի շարք հակասություններ է տեսնում նոր նախագծում. մասնավորապես. «100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  համար, իհարկե, ընդունելի է Վարդան Օսկանյանի այն մոտեցումը, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, սակայն Aravot.am-ի այն դիտարկմանը՝ ինչու՞ է պարոն Օսկանյանը երկարատև լռությունից հետո խոսում այդ մասին և ոչ գործընթացի սկզբում, պարոն Հայրիկյանն արձագանքեց. «Երևի պապաներից օքեյ չէր ստացել, այլ կերպ չեմ կարող բացատրել: Ինչպե՞ս կարող է մարդը լինել հայ քաղաքական գործիչ ու նման երևույթին անմիջապես չարձագանքել: Սա այն դեպքը չէ, որ պիտի մտածես՝ ինչ ասեմ: Եթե դու քաղաքական գործիչ ես, վաղուց քո հայեցակարգը պիտի ունենայիր: Օրինակ՝ ես այսօր չեմ խոսում երեկ հնարված ինչ-որ բանի մասին, այլ չորս լեզուներով տպագրել ու տարածել եմ իմ նախագիծը,որը տասը տարի առաջ է դրվել  շրջանառության մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31