Դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջում Պերմյակովի համար եւ 2 ժամից կհրապարակվի վճիռը։ Պերմյակովն իր վերջին խոսքում ասաց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում եւ պատրաստ է կրել պատիժը։
Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը: Իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար Պերմյակովին առանձին են դատելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ