Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործի «գլխին գալովի է»

Օգոստոս 12,2015 17:06

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված նիստը չկայացավ:
Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը փոխանցեց, որ այսօրվա նիստը հետաձգվել է իր միջնորդությամբ. «Երևանում գործնական հրատապ խնդիր ունեի, ուստի իմ միջնորդությամբ նիստը հետաձգվեց»: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին ժամը 14.15-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հրավիրված նիստը կրկին հետաձգվել էր՝  այն անգամ դատախազ Կարեն Հարությունյանի միջնորդությամբ՝ արձակուրդի գնալու պատճառաբանությամբ: Այս փաստը Հայկ Ալումյանը մտահոգիչ էր համարել՝ կարծիք հայտնելով, որ փորձ է արվում նիստը հետաձգել ու նշանակել օգոստոսին՝ արձակուրդների ժամանակահատվածում, որ հանրության աչքից հեռու մնա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31