Ընտրական գրավը՝ 500 հազար դրամ
Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաստաթղթերը ընդունվում են օգոստոսի 9-ից մինչեւ օգոստոսի 14-ի ժամը 18-ը:
Թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ դեռեւս ոչ մի թեկնածու ԸԸՀ փաստաթղթեր չի ներկայացրել: Իջեւանի համայնքի ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն նաեւ 500 հազար դրամ ընտրական գրավի մուծման անդորրագիր: Եթե քաղաքապետի թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանում է քվեարկության մասնակիցների ձայների առնվազն 5 տոկոսը, ընտրական գրավը նրան ետ է վերադարձվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ