Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ին հանե՛ք այդ ընտրական պրոցեսների քնարկումներից, կնկա նման են, ինչ էլ անես՝ քեզնից դժգոհ են». ՍԴ անդամ

Օգոստոս 12,2015 15:14

 

Այսօր «Հայացք» ակումբում Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը իր տեսակետը հայտնեց  Սահմանադրության նախագծի թերությունների եւ առավելությունների մասին: Նա ասաց, որ այս պահին հանձնաժողովն աշխատում է հիմնականում եզրափակիչ դրույթների վրա, որն ամենածանրն է. «Լրջագույն փոփոխություններ, որ կարող են կատարվել նախագծում առաջարկների հիման վրա, մոռացեք: Ասում եմ, էլի, էլ չի՛ փոխվի»:

Հրապարակված նախագծի վերջին տարբերակում ավելացվել է մի հատված, որը Ֆելիքս Թոխյանի սրտով չէ. «Սահմանադրական դատարանի դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտն է ավելացել, ինչը իմ համար անընդունելի է, ինչ-որ տեղ նույնիսկ՝ վիրավորական: Կան երկրներ, որտեղ կա այդ ինստիտուտը: Սա ինձ համար նոր բան է, անհասկանալի: Մինչեւ հիմա կարգապահական պատասխանատվության  այդպիսի դրույթ մեր նկատմամբ չի եղել: Ես այն կարծիքին եմ, որ երկիրն ի վիճակի է 9 հոգի մարդ ընտրի եւ ուղարկի ՍԴ, որոնց կարգապահական գործունեության հետ հարցեր չծագեն»:

Թե ինչու ընտրությունների հետ կապված դրույթները չեն տանում Ընտրական օրենսգիրք, Սահմանադրությամբ են ուզում ամրագրել՝ Ֆելիքս Թոխյանի խոսքերով՝ «Ես ընտրությունների մասնագետ եմ, միշտ ասել եմ՝ ՍԴ-ին հանեք այդ ընտրական պրոցեսների քննարկումներից, հանե՛ք: Մենք ուզած-չուզած ընկնում ենք այդ քաղաքականության մեջ: Ինչ էլ անենք, քեզնից…կնկա նման, էլի, ինչ էլ անես՝ դժգոհ է: Մեզ մի դրեք էլի այդ ընտրական բանի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31