Իսկ պահակը քնած էր
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. փետվարի 20-ին, ժամը 20-ից 20.30-ի սահմաններում խախտել է պարտավորությունների կատարումը՝ քնել է կաթսայատան մոտ գտնվող մահճակալի վրա, որի հետեւանքով շարքային զինծառայող Ա. Ա. Մանուկյանը մուտք է գործել զորամասի իրային պահեստ եւ այնտեղից հափշտակել 72 հազար 720 դրամ արժողության 10 հատ զինվորական ամառային դաշտային համազգեստ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 367 հոդվածի 1-ին մասով («Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետեւանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը»):
Ա. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ