Լրահոս
Օրվա լրահոսը

Կպատժվեն արդյո՞ք Արարատյան արտեզյան ավազանի ջրերի գերշահագործման համար պատասխանատու պաշտոնյաները. ՀԲՃ

Օգոստոս 12,2015 14:18

Մոտ մեկ ամիս առաջ հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը, Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի գերշահագործման և դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ։

Երկու գերատեսչություններից էլ մոտ տաս օր առաջ ստացել էինք պաշտոնական պատասխաններ, որոնց մեջ նշված էր, որ մեր հաղորդումը քննարկման նպատակով փոխանցվել է Արարատի մարզի համապատասխան ստորաբաժանումներին, որտեղ արդեն կա այդ խնդրով հարուցված քրեական գործ, և, որ արդյունքների մասին կտեղեկացվի դիմումատուներին:

Այսօր պաշտոնական նամակ ենք ստացել նաև Արարատի մարզի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանից, որով մեզ տեղյակ է պահվում այն մասին, որ ՀՀ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները մեծ քանակությամբ օգտագործելու մասին հաղորդումը անհրաժեշտ է կցել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային  քննչական վարչությունում քննվող 27124313 քրեական գործին և հաղորդման մեջ նշված հանգամանքների շուրջ կատարել քննություն:

Հուսով ենք, որ կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, իսկ օրինախախտ պաշտոնյաները՝ թե ներկայիս, թե նախկին, կենթարկվեն համարժեք պատասխանատվության:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Կայք՝                              https://www.armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`       https://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                      [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31