Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գժի թղթի» հետքերով. «Ժողովուրդ»

Օգոստոս 12,2015 12:55

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի՝ Աղալարի, անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում։ Բանն այն է, որ վերջինիս անվան հետ բավականին աղմկալի պատմություններ կան, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ նա մշտապես այս պատմություններից չոր է դուրս եկել։

Եվ այսպես՝ դեռեւս 2013 թվականին Գորիսի նախկին քաղաքապեւո Սամվել Հարությունյանը լրատվամիջոների հետ զրուցում հայտարարել էր, որ 2000 թվականին Գորիսում Սեյրան Խաչատրյանը կրակել եւ ծանր վիրավորել է մի բևակչի՝ ոմն Գարիկի, սակայն այդ հանցանքի համար չի պատժվել, քանի որ նրան տրվել էր  «գժի թուղթ»։

Սա դեռ վերջը չէ, դեռեւս 2007 թվականին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը թմրամիջոց օգտագործելու համար հայտնվել էր դատարանում։ Եվ այսպես պարզվել էր, որ Սեյրան Խաչատրյանը գործով չպարզված անձից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 10 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որը համարվում է խոշոր չափ։ Այնուհետեւ այն 2006-ի հունվար-փետրվար ամիսներին Գորիս քաղաքի մոտակայքում ոմն Վարդանի միջոցով 100 դոլարով վաճառել է Հրաչ Հակոբյանին։ Բացի այդ՝ 2005-ի աշնանը Սեյրան Խաչատրյանը ապօրինաբար ձեռք է բերել մարիխուանա տեսակի 1,1 գրամ քաշով թմրամիջոց։ 2006-ի մարտի 28-ին էլ ոմն Մահմադից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 5 գրամ քաշով խոշոր չափ հանդիսացող ափիոն տեսակի թմրամիջոց, որի մի մասը պատրաստել եւ օգտագործել է ներարկման եղանակով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31