ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը օրերս սկանդալային հայտարարության արեց ՀՀ-ն ՌԴ-ի կազմ մտցնելու մասին, պատասխանել է «ՀԺ»-ի հարցերին։
Նիկողոսյանի հայտարարությունը, ի դեպ, կոշտ արձագանքի է արժանացել սոցցանցերում, օգտատերերը կոպիտ հայհոյանքներ են գրում նաեւ Նիկողոսյանին պատկանող լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում։
– Պարոն Նիկողոսյան, տեղյա՞կ եք, որ Հայաստանը Ոուսաստանի կազմ մտցնելու մասին ձեր հայտարարությունից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով զրկել ձեզ ԱԺ-ի տված պատվո մեդայից, իսկ «Երիտասարդ հայրենապահների միությանը» պահանջում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով քրեական գործ հարուցել ձեր դեմ ՀՀ ինքնիշխանության դեմ արած հայտարարությունների համար, ինչո՞ւ եք նման հայտարարություններ անում, ի վերջո, ո՞րն է ձեր նպատակը։
-Նախ ձեր նշած պատգամավորը պետք է օրենք իմանար, թե արդյոք տրված պարգեւը հետ վերցնելու ընթացակարգ գոյություն ունի՞, թե՝ ոչ։ Բայցի այդ, ես հակասահմանադրական կոչ չեմ արել, այլ նշել եմ, որ կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներն իրենք հանրաքվեի միջոցով ՌԴ-ին միանալու որոշում կկայացնեն, երբ զգան, որ մեր եոկրին այնպիսի վտանգ է սպաոնում, որ լավ կլինի, որ մեր արտաքին սահմանները լինեն ատոմային գերտերության սահմաններ։ Ուստի, եթե նման վտանգ Հայաստանին չսպառնա՝ այդ հանրաքվեի կարիքն էլ չի լինի, ի՞նչն է այդպես հիստերիայի մեջ գցել մեր որոշ «հայրենասեոների»։
Կարդացեք նաև
Իսկ մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը պիտի որ այդքան իրավական գիտելիք ունենար, նոր բարձրաձայներ ԱԺ նախագահի կողմից տրված պարգեւից ինձ զրկելու իր պահանջը։ Ի դեպ, ես էլ տեղյակ եմ, որ Մարուքյանը ոստիկանության կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա է ընտրվել ԱԺ պատգամավոր, ու նրա կեղծիքը համառորեն կոծկեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի պատճառներով, բայց մտքովս չի անցել դիմել Գալուստ Սահակյանին, որպեսզի Մարուքյանին զրկի պատգամավորական մանդատից, քաջ գիտակցելով, որ նման հարցերը ԱԺ նախագահի իրավասությունից դուրս են։
– Դուք մտավախություն չունե՞ք, որ անցանկալի անձ կհայտարարվեք Հայաստանի համար, ինչպես, օրինակ, Շանթ Ոսկերչյանը, անկախ նրանից, որ դուք սերտ կապեր ունեք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ։ Համենայնդեպս, արդեն կա նման հասարակական նախաձեռնություն, որ ձեզ թույլ չտան մտնել Հայաստան։
– Հայաստանում ու հայ-ռուսական բարեկամության համար արած իմ աշխատանքը ըստ արժանվույն գնահատվել է ՀՀ մի շարք գերատեսչությունների կողմից, ու ամենեւին անձնական կապերը չեն եղել պատճառը իմ հանդեպ ունեցած նման բարեհաճ վերաբերմունքի, այլ, անհամեստություն չլինի ասելը՝ քրտնաջան աշխատանքս։ Իսկ անցանկալի անձ համարվելն առնվազն լուրջ չէ, քանի որ ժամանակակից աշխարհում տարբեր միջուկային երկրներ առավոտից երեկո մեկը մյուսի վրա ատոմային ռումբ չի գցում, բայց դա ունենալով մյուսի արկածախնդրությունն է զսպում։ Ես էլ ապրելով ՌԴ-ում, լավ պատկերացում ունենալով հայ-ոուսական ռազմավարական գործընկերությունից, մեր ագրեսիվ հակառակորդներին իմ կողմից ակնարկեցի, որ եթե չափներն անցնեն, ապա Հայաստանի սահմանները կարող են դառնալ միջուկային պետության սահմաններ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մարուքյանը ոստիկանության կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա է ընտրվել ԱԺ պատգամավոր??””??” Հիմա էլ ոստիկանությանն է մեղադրում
??