Երեկ Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներից մրցագորգ մտել են երեքը, ու ոչ ոք պատվո պատվանդան չի բարձրացել:
Մեր երիտասարդներից լավագույնը եղել է 60 կգ քաշային Տարոն Դումոյանը (նկարում), որը բավարարվել է 5-րդ տեղով: Նորայր Հախոյանը (50 կգ) 7-րդն է, իսկ 74 կգ քաշային Արմեն Հակոբյանը զբաղեցրել է նախավերջին՝ 22-րդ հորիզոնականը:
Այսօր պայքարի մեջ են ներգրավվելու 55 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 66 կգ՝ Կարեն Ասլանյանը եւ Էդգար Խաչատրյանը՝ 120 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև