Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ չդատենք մեր եղբայրներին

Օգոստոս 12,2015 10:00

Վաղն ավարտվում են 6-րդ ամառային համահայկական խաղերը: Երկրների, քաղաքների եւ մասնակիցների թիվը ռեկորդային էր:  Թե՛ հեռուստացույցով, թե՛ Երեւանի փողոցներում ինձ հաճելի էր տեսնել տարբեր մշակույթներ, տարբեր ապրելակերպ ունեցող երիտասարդների, որոնց միավորում է հայկական ինքնությունը: Ավելի քան 6300 հայ մի քանի օրով եկել է հայրենիք, շփվեցին իրար հետ, հայաստանցիներիս հետ՝ դա արդեն իսկ դրական է:

Իհարկե, Հայաստան – Սփյուռք հարաբերություններում ընդհանրապես եւ Համահայկական խաղերի հետ կապված մասնավորապես կան խնդիրներ, որոնց մի մասին անդրադարձել է իմ լավ բարեկամ Թաթուլ Հակոբյանը: Խոսքը  նրա մասին էր, որ Գյումրիում խաղերի մասնակիցների մեծ մասը չէր ցանկանում գիշերել այդ քաղաքում եւ ամեն օր գնում-գալիս էր Գյումրի-Երեւան երթուղով՝ հավանաբար, մայրաքաղաքում իրենց համար ժամանցի ավելի հետաքրքիր ձեւեր գտնելով: Հրապարակախոսի քննադատությունն, ըստ էության, արդարացի է, եւ 10, առավել եւս՝ 20 տարի առաջ ես, հավանաբար, հենց այդպես էլ կգրեի եւ գուցե կօգտագործեի Առաջին նախագահի «դասական» ձեւակերպումը՝ «նարինջ ուտող սփյուռքահայերի» մասին:

Բայց տարիքիս կամ գուցե ինչ-որ այլ պատճառով մարդկանց նկատմամբ «պահանջատիրությունս» բավականին նվազել է: Իհարկե, փառք ու պատիվ այն սփյուռքահայերին, ովքեր ապրում են Հայաստանով, ովքեր համեստորեն, առանց ինքնագովազդի իրենց օժանդակությունն են ցուցաբերում հայրենիքին, մանավանդ նրանց, ովքեր այս 25 տարում եկել հաստատվել են Հայաստանում կամ Արցախում: Բայց նրանք, ովքեր պարզապես պատին Մասիսի նկարն են կախել եւ երբեմն հայրենասիրական կենացներ են ասում, մի՞թե նրանք դատապարտման են արժանի: Կամ նրանք, ովքեր գերադասում են զվարճանալ Երեւանում, ոչ թե Գյումրիում: Կամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով նեղվել գնացել են Հայաստանից եւ հիմա համացանցում մեր երկրի մասին «ջղայն» գրառումներ են անում: Կամ նրանք, ովքեր գալիս են այստեղ ՀՀ նախագահի կամ որեւէ այլ պաշտոնյայի հետ «նկար մը քաշելու»: Գուցե դա մեզ սխալ կամ քաղքենիական է թվում, բայց դա ավելի լավ է, քան ընդհանրապես հայ լինելու մասին մոռանալն է:

Մի հարցում, թերեւս անվերապահորեն կհամաձայնեմ Թաթուլի հետ. «ավանդական» Սփյուռքում ընդունված չէ խոսել Հայաստանի ներքին արատների՝ անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի, անարդարությունների, ժողովրդավարության սահմանափակումների մասին: Իսկապես շատ ցանկալի է, որ այդ կարծրատիպը կոտրվի: Դրանով մեր եղբայրները, հատկապես նրանք, ովքեր ապրում են Հայաստանից ավելի զարգացած երկրներում, մեզ շատ օգտակար կլինեն:

Իսկ ընդհանրապես ինձ թվում է, որ «պահանջներ» մարդու առջեւ կարող է դնել միայն պետությունն իր օրենքներով: Մնացածը կարող էլ լինել միայն խորհորդ, հորդոր կամ առաջարկ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Համա թե՝ բարեկամներ ունեք..))).. Մոտավորապես՝ «ասա ով է բարեկամդ, ասեմ՝ ով ես դու..)))..
    Մեղավոր են նաև՝ համահայկական խաղերի մասնակիցները՝ ինչու էիք գնացել Հայաստան «խաղերի», որ ինչ-որ Թաթուլ Հակոբյանը (Ա. Աբրահամյանի լավ «բարեկամը»՝ բնականաբար..)))..) ձեր վրա՝ «հայրենասիրական» մարզանքներ անի?..)))..
    Պարզ չի, քր սպորտային արդյունքներ ցույց տալու համար չեք գնացել… քանի հմաշխխարհային ռեկորդ է սահմանվել՝ համահայյկական խաղերում ..))))…
    Հատկապես զվարճացրեց հետևյլ տողերը՝
    …«Գնայիք հինգ-վեց գիշեր Երևանի փոխարեն Գյումրիի հյուրանոցներում փող թողնեիք: Երևանի կենտրոնի, փոքր կենտրոնի, Հյուսիսային պողոտայի սրճարանների ու ճաշարանների փոխարեն օգտվեիք Գյումրիի սրճարաններից ու ռեստորաններից»…
    «Հարգելիագույնս» Թաթոլ Հակոյան… եթե դու՝ պետություն ես ներկայացնում, և քո նպատակը Գյումրիին օգնելն է, որի համար՝ հոյսդ դրել ես խաղերի մասնակիցների թողած փողերի վրա ..))).. ապա քեզ ինչն է խանգարում՝ նրանց Երևանում թողած փողերի չափով գումար ուղարկել Գյումրի? Չէ, որ փողերը՝ այսպես թե այնպես, երկրի տարածքում արդեն՝ թողնված են…
    Պետություն ես՝ ի վերջո, «մենք» ես ներկայացնում, և «մենքի» անունից ելույթ ես ունենում… էդ նույն «մենք» հասկացողության մեջ մտնում է նաև եկամուտների բաշխումը… Բա՝ արա, փողը երկիր մտել է չէ?… Էդքան կարևուր է՝ կոնկրետ որ կետում է մտել?…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Բայց ո՞վ ա իրանց դատում որ: Եղբայրներին ընդհանրապես չեն էլ դատում: Բոլոր հայերի ցավն էլ տանեմ՝ դրսի էլ, ներսի էլ (բացի ԼԳԲՏ կողմնորոշում ունեցողներից): Բայց նրանց մի փոքրիկ մաս կա, որ հենց պարապ ա մնում՝ ինքն ա մեզ սկսում հեռվից ՛՛դատել՛՛: Հենց այս էջում էլ այդ տեսակից կա լռված (անունները չտամ, թե չէ հեսա կհավաքվեն…): Ընդ որում այստեղից հեռացածներ են, որոնք ՛՛մի անգամ ենք ապրում՛՛ սկզբունքով դժվար պահին հեռացել են ավելի հեշտ ապրուստ գտնելու, մենք էլ իրանց ՀԵՉ ոչ դատում ենք, ոչ էլ իսկի հիշում: Բայց փոխարենը իրենք են մեզ դատում…

  3. Արսեն says:

    Ողղակի նախանձում եմ..))).. «Չդատողների», «բարիների», և «կայացածների» էս ինչ հրաշալի համաստեղություն է հավաքվել Հայաստանում..)))..
    Ձեզ թվում է՝ ասենք Հրանտ պապիկյանի ..Ընդ որում այստեղից հեռացածներ են, որոնք ՛՛մի անգամ ենք ապրում՛՛ սկզբունքով դժվար պահին հեռացել են ավելի հեշտ ապրուստ գտնելու, մենք էլ իրանց ՀԵՉ ոչ դատում ենք, ոչ էլ իսկի հիշում.. «միտքը» դատել էր?…))).. Իհարկ ոչ, չէ որ այդ մտքից՝ բարիություն, եղբայրություն և արդարություն էր հորդում..)))..
    Կամ Ասենք՝ Ա. Աբրահամյանի հնարքը… Բերում ես հիմար «հայրենասերնի» զառանցանքը, (ով, իհարկե, իր «լավ բարեկամն է»..)))..) իբր թե մի փոքչ «մեղմացնում ես» նրա ձևակերպումները… և խնդրեմ՝ դու «խաղաղության ղուշ» ես..))).. իսկ քո բարեկամը՝ պատերազմի հրձիկ..)))..
    Իսկ որն էր Ա. Աբրահամյնի և Թաթուլ Հակոբյանի տարբերությունը?
    Մի մտածեք, որ տարբերությունը՝ սկզբունքային է… Ընդհամենը …«տարիքիս կամ գուցե ինչ-որ այլ պատճառով մարդկանց նկատմամբ «պահանջատիրությունս» բավականին նվազել է»… Մի երկու տարի առաջ, երբ «տարիքի պատճառով Ա. Աբրահամյանի պահանջատիրությունը՝ դեռ չէր նվազել»՝ ինքն էլ նույն բանն էր…))))…
    Փաստորեն, մենք ներկա ենք, և դիտում ենք, ոչ թե Ա. Աբրահամյանի գաղափարական առաջընթացին, այլ ընդհամենը՝ հոգեբանության տարիքային փոփոխությանը…)))..

    • Արսեն says:

      Հ.Գ. Ա. Աբրահամյանին.
      «Բայց տարիքիս կամ գուցե ինչ-որ այլ պատճառով մարդկանց նկատմամբ «պահանջատիրությունս» բավականին նվազել է»…
      «Ւնչ-որ այլ պատճառը» տարիքի հետ միասին, որը մարդուն ստիպում վերանայել իր իր «պահանջատիրության» մակադակը՝ այլ մարդկանց նկատմամբ՝ լիբիդոի և սեռական հնարավորությունների նվազումն է… (ցանկացած հոգեբան՝ դա ձեզ կասի)…
      Բնությունը գործի է դնում «կյանքին աստիճանաբար հրաժեշտ տալու» մեխանիզմը…
      Կամաց-կամաց զգալու եք, որ զզվանք եք զգում լրագրությունից… Ձգտելու եք հանգստի և մենակության… Անընհատ ավելի և ավելի եք «բարիանալու»… Դա «կայացումը» չէ, դա վերջի սկիզբն է…

  4. Հրանտ Պապիկյան says:

    Մի շատ հին հեռուստահաղորդում կար՝ Արտաշես Քալանթարյանի ՛՛իմ տունը քո տունն է՛՛, որտեղ հեղինակը ներկայացնում էր կյանքից վերցված բարոյազուրկ կերպարներ և միշտ վերջում հոգոց հանելով ասում՝ ի՞նչ ասես նմանին…

  5. Արսեն says:

    Հա… Ճիշտ չի լինի չանրադառնալ նաև Թաթուլ Հակոբյանի երկրորդ հոդվածին՝ որը ես ընդունում եմ՝ սովորական «կռուտիտ», այսինքն՝ հեղինակը զգալով որ առաջին հոդվածում քաքի համը հանել է՝ երկրորդով փորձում է սաել՝ «չէէէէ… վայ! չէէէէէ… ես հո բոլորին նկատի չունեի?…. Ձեր մեջ կան քխ դյադձաներ… այ հենց դրանց էլ՝ նկատի ունեի…»
    Հարգելի ապուշ, դա արվում է նույն հոդվածով… գրեք հոդվածը, տակը նշեք կատեգորիաները՝ թե ովքեր են ըստ ձեզ «նարինջ ուտողները»… ոչ թե հետո, երբ կթքեն ձեր երեսին, տարբեր տեղերից եկող թքի քանակով՝ կողմնորոշվեք, թե ինչ կռուտիտներ անեք…
    Ւնչևիցէ…
    Փարիզում նստած հայաստանից հեռացած հայը՝ ես եմ։ Արցախի ու ազատագրված տարածքների մասին ընդհանրապես չեմ խոսում, Հայկական բանակից՝ զզվում եմ, բայց չեմ ուզում անգամ լսել,(չեմ էլ լսել) որ իմ որդին, պետք է լինի այդ բանակում ծառայողը (արդեն՝ չի ծառայել, ֆրանսիական բանակում էլ՝ չի ծառայել (այստեղ՝ կամավոր է)… երբ հարցի ժամանակը եկավ և հարցրեց ծառայի թե չէ, ասացի. «եթե էդքան ապուշ ես, որ փող աշխատելու այլ ձև չես գտնում՝ քան այլ ապուշների հրամանները առանց քննարկելու կատարելը՝ գնա ծառայի»։ Մտածեց և ասաց. «Չէ, էդքան ապուշ չեմ»։)
    Զզվում եմ և առաջին, և երկրորդ և երրորդ «նախագահներից»։
    Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին չեմ խոսում (համարում եմ, որ Հայաստանը՝ որպես չկայացած պետություն, նույնիսկ իր այսորվա տարածքի իրավունքը չունի, որ մնաց՝ բավականին (իր համեմատ) զարգացած Թուրքիայից՝ տերիտորիալ պահանջներ ունենա)։
    երբ նախագահի աղետալի քաղաքականության հետևանքով բնակչությունից դատարկվում է Հայաստանի Հանրապետության այս մի կտոր հողը՝ ես դա համարում եմ՝ արժանի պատիժ այն բոլոր մարդկանց (այդ թվում նաև ինձ), որոնք խելքի կամ քաջության պակասի պատճառով չեն կարողացել այնպիսի երկիր ունենալ, որտեղից՝ չեն փախչում…
    Ես նույնպես ցավում եմ աղքատ մարզերի ու գյուղերի մասին, սակայն տեղն եկած ժամանակ ոչինչ չեմ անում, որովհետև գտնում եմ, որ այսօրվա Հայաստանի բնակիչը ունի երկու (ավելի ճիշտ երեք) ելք… զենքը ձեռքին կռվել ռեժիմի դեմ, փախնել՝ հուսալով ապրել նորմալ երկրներում, կամ տեղում՝ դանդաղ (մի մասի համար էլ՝ արագ) մեռնել… Ով ոչ կռվում է, ոչ փախնում է՝ պետք է մեռնի… օգնել՝ պետք չի։
    Հայրենադարձություն երբեք չեմ պրոպագանդում, (ճիշտ հակառակը՝ ասում եմ. «եթե չեք կռվելու՝ փախեք, այդպես գոնե մի մասդ (ոչ բոլորը) նորմալ կյանք կունենաք»։) Իմ վերադարձը (մշտական բնակության)՝ տեսնում եմ միայն՝ մդձավանջային երազում։ Որպես տուրիստ՝ խնդրեմ, միջինը՝ 3 տարին մեկ գալիս եմ… )
    Ես ասում եմ. «Քանի որ, իմ ոչ մի հարցը այլևս ոչընչով ձեզանից կախված չէ, և ես Հայաստան գալիս եմ՝ տուրիստի կարգավիճակով, և եթե դուք ուզում եք ձեր երկրում տուրիզմը զարգացնել, ապա բարի եղեք՝ ինձ ազատել ձեր մեկնաբաննություններից, ունենալ՝ հրապուրիչ գներ և համապատասխան ինֆրաստրուկտուրա… բարիացկամ սպասարկող անձնակազմ… (օդանավակայանից սկսած, թերթի ապուշ հոդվածագրերից վերջացրած)… ես էդ ամեն ինչի համար՝ վճարում եմ… ես գալիս եմ իմ «պատմական հայրենիքը»՝ դա նոստալգիկ այցելություն է, կարելի է ասել՝ իմ կորցրած երկրի ողբ..))).. եվ ճեր դժգոհ մռութները՝ ինձ անհագստացնում են՝ խանգարելով իմ ողբի պրոցեսին… ես դրա համար վճարել եմ… »։
    Հիմա ես «նարինջ ուտող հայ» եմ, թե չէ?…

    • Հրանտ Պապիկյան says:

      Կասեի թե ինչ ուտող ես, բայց էջի կանոնները թույլ չեն տալիս…
      Հաջորդ գալուցդ խաբար արա, դիմավորեմ… սուր զգացողությունները խոստանում եմ, այ … տուրիստ

      • Արսեն says:

        Առաջինը՝ հարցը քեզ չի ուղղված, այլ Թաթուլ Հակոբյանին…
        (Լրագրողական էթիկան պահանջում է Ա. Աբրահմյանից՝ Թաթուլ Հակոբյանին, առնվազն, հարցի մասին տեղյակ պահել)։
        Երկրորդ. Ւնչից ենթադրեցիր, որ ես քեզ պետք է տեղյակ պահեմ իմ հաջորդ գալուց?
        Պարտավորություն՝ չունեմ, ցանկություն նույնպես, որովհետև իմ Հայաստան գալը՝ ինչ-որ մեկի հետ հաշիվներ մաքրել՝ չի ենթադրում։ Դա ինչպես նշեցի՝ ողբ է, կորցրած պատմական «հայրենիքի» համար… Եվ հետո, որ ինչ-որ նախկին զինվորական՝ ըստ իր հայացողության ինձ «կդիմավորի», կարող է նաև սպանել՝ առանց որևէ վախի, որ որևէ պատասխանատվության կենթարկվի՝ դրան հավատում եմ… (եթե ասենք, ինքը անձամբ էլ ի վիճակի չլինի, «լավ տղեքը» միշտ էլ կան…) Դա կոչվում է ԱՆՊԱՏԺԵԼՒՈՒԹՅՈՒՆ…
        Ուզում ես ինձ համոզել, որ դու Հայաատանում անպատժելի ես?
        Նեղություն մի քաշի- հավատում եմ…

        • Gago says:

          Երևակայությանս զոռ եմ տալիս որ ինձ համոզեմ որ էս գրառումն անողն էլ ա մոր կաթ կերել, բայց չի ստացվում: Ինչքան թունավոր արարած ես դու: Ահագին էլ ժամանակ ունես: Երևում ա հարկատուների հաշվին լրացրել ես կրծողների բանակը:

          • Արսեն says:

            Ես երևակայություն՝ չեմ վաճառում։ Ես վաճառում փաստեր, տրամաբանություն և վերլուծություն… տրամաբանական սխալները սաս՝ եթե կարող ես… թե կոնկրետ ում փողերն եմ «ուտում» և ինչքան՝ այստեղ երևակայելու կարիք չկա՝ հարցրու-կասեմ (ինչը, ի դեպ, բազմաթիվ անգամնե, արդեն արել եմ հենց այստեղ)… չես հավատա՝ կգաս-կստուգես (մեզ մոտ այդ հարցերը շատ թափանցիկ են, համենայնդեպս՝ իմ մակարդակում (կողմնակի եկամուտներ՝ չունեմ, մի հատ աշխատավարձ եմ ստանում..)))..)..
            Ւսկ եթե դու …«Երևակայությանս զոռ եմ տալիս որ ինձ համոզեմ որ էս գրառումն անողն էլ ա մոր կաթ կերել, բայց չի ստացվում»… ասա, ես ինչ անեմ՝ եթե քո մոտ՝ «չի ստացվում» ..))).. Ինչով օգնեմ, որ այնպես զոռ տաս, որ ստացվի..)))..

  6. ՀՀ քաղաքացի says:

    Սփյուռքը ինքն է խճճվել իր տարբեր պահվածնքներ մեջ: ԱՅՈ, հենց ՍՓՅՈՒՌՔԸ, դրսի ԲՈԼՈՐ հայերը: Համ գոռում են կանխեք արտագաղթը,. համ ասում` մի քննադատեք իշխանություններին, համ որոշները քննադատում ու իրենց երկրում ճոխ-ճոխ ընդունում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հետները լուսանկարվում ու սոցկայքերով տարածում:

    ՈՒ ամենակարեւորը` հայաստանցիներին չորրորդ ՍՈՐՏԻ տեղ են դնում:
    Այնպես որ պարոն Աբրահամյան, եկենք ԽԻՍՏ դատենք:

    • Արսեն says:

      Չորրորդ սորտի՝ (ես կասեի՝ 5-րդ Հնդկական կաստայի՝ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼՒՆԵՐ) ձեզ դրել են՝ ձեր բոլոր իշխանությունները։ Դու ինձ ապացուցելու բան չունես, իմ հետ չէ քո կռիվը, որ դու պետք է հաղթես՝ սորտդ փոխելու համար, այլ ՀԱՐԱԶԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԴ…
      Կռվիր կամ փախիր… այլ ելք չունես… (մնալ տեղում և ոչինչ չանելը՝ մահ է…
      Խայտառակ մահ է, որպես 4-րդ կարգի ստրուկ… Լիսկայի, Նեմեցի, Լֆիկի, Թոխմախի Մհերի ևն… ցավն էլ տանեմ..))).. ստրկացրեք, ավելի և ավելի ստրկացրեք էդ ստրուկներին… քանի որ նրանց համարձակությունը չի բավարարում որ ձեր վրա հարձակվեն և նրանք հարձակվում են «սփյուռքի» վրա..))..)..
      Ես վախկոտ եմ սիրելիս, ես, որպեսզի չկռվեմ փախել եմ… Ֆրանսիացիների մոտ՝ բատրակություն եմ անում, զուգարաններն եմ մաքրում, Պեր-Լաշեզում՝ ողորմություն եմ հավաքում, որ ինձ մի կտոր հաց շպրտեն՝ սովից չմեռնեմ…
      Բա դու ինչու չես կռվում? Դու քաջ ես, չէ? Հո, իմ նման՝ վախկոտ չես?..)))..
      Եթե դու իմ նման՝ վախկոտ ես, դու էլ փախի… դեռ ահագին չմաքրած զուգարան կա Համբուրգում, Եվրոպայում՝ լիքը խոզանոց, Պեր-Լաշեզում էլ չնայած ողորմություն քիչ են տալիս, բայց ես մի տեղ՝ բրոնյա եմ արել… արի, իմ ողորմություն հավաքելու տեղը օրը մի քանի ժամով կտամ քեզ..)))).. Մի բագետի, մի կտոր պանրի փող՝ ոնց էլ լինի՝ կհանես..)))..

      • Gago says:

        Արսեն, դու դավաճան ես, բայց ոչ Հայրենիքի այլ ընտանիքի: Դու ք…լ ե քո փայ ճաշի մեջ և քո ամեն գրած տառից գարշահոտ է “բուրում”: Մեղք քեզ, չնայած խղճահարության արժանի չես: Զուգարան մաքրողն ու մուրացկանն ավելի արժանապատիվ են: Դու ոչինչ չունես էս աշխարհից: Մեր նախնիներին ես մեղադրում, այնինչ քո տեսակի պատճառով ենք էս օրին հասել: Հուսամ դու ընդամենը երևանցի թուրք ես:

        • Արսեն says:

          Սիրելիս, դու երևի նոր ես՝ այստեղ ընկել, և հին «բանավեճերին» ծանոթ չես… Զուգարան մաքրողների և մուրացկանների մասին «մտքերը» իմը չեն, այլ՝ Էդիկ Բաղդասարյանինը, ով թքնվել էր դրանց ետևում… http://www.aravot.am/2013/07/09/263559/
          իսկ մնացածի վերաբերյալ… եթե շարունակելու ես հայհոյանքների հեղեղը՝ առանց տրամաբանական կապի և հիմնավորման թեկուզ քո մտավոր հնարավորության սահմաններում ջանքի… ես քեզ՝ ընդհամենը չեմ պատասխանի… կարող ես՝ շարունակել…

          • Gago says:

            Դե իհարկե, դու չափազանց գրագետ ես որպեսզի քեզ թույլ տաս իջնել իմ տրամաբանության մակարդակին: Իսկ քո մեկնաբանությունները ոչ թե հայհոյախառն են այլ ծայրից-ծայր հայհոյանք: Իսկ “ընդհամենը” ընդամենի հետ չունի ոչ մի ընդհանուր բան: Այնպես որ շատ ճիշտ կանես, որ “ընդհամենը” չպատասխանես, քո տեսակի հետ առընչվելը թեկուզ գրավոր` բոլորվին հաճելի ժամանց չի:

      • Հրանտ Պապիկյան says:

        Արսեն, եթե արտագաղթը միայն քո նմաններից դատարկեր Հայաստանը, ես կասեի՝ կեցցե արտագաղթը…
        Բայց Գագոն ճիշտա ասում գիտե՞ս… մտքովս չէր անցել: Հնարավոր ա դու էս ամենը աշխատավարձով ես անում, տեղակայումդ էլ ավելի մոտակայքում ա քան Ֆրանսիան: Ախր չի կարող էլի հայ տղեն էդ աստիճան փալաս լինի…
        Բայց ասեմ քեզ, որ քո կերպարը բավական օգտակար կերպար է: Անհնար է, որ քո գրածները ստեղ մեկնումեկի մոտ ցանկություն առաջացնեն քեզ նմանվելու, այլ ընդհակառակը՝ դու ցայտուն օրինակ ես, թե ինչպիսին ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ հայ տղամարդը: Քո քարոզչությունը ավելի շատ անվտանգ սեքսի գովազդի է նման…

        • Արսեն says:

          Թե կոնկրետ հիմա որտեղ եմ, դիմի մոդերատորներին… նրանք դա տեսնում են և ես նրանց թույլ եմ տալիս, որ ասեն… Գագոյի ճիշտ կամ սխալ լինելը՝ ոչինչ չի փոխում… ես մտքեր եմ գրել… դու պետք է դրանց պատասխանես… իսկ եթե՝ քեզ հետաքրքրում է միայն թե ես փողով եմ անում թե ձրօ… ապա դու կարդացածիդ մասին չես մտածում, ընդհամենը՝ փորփրում ես քո «դավադրությունների տեսությունը»…
          Նորից գնահատել ես թնձը և ոչ թե մտքերը…
          Ւնձ պետք չի, որ որևէ մեկը ինձ նմանվի, կամ անի իմ արածները, կամ էլ՝ իմ նման մտածի… Լրիվ բավարար է, որ գոնե մի հոգի սկսի մտածել… Դա է ամենադժվարը… Հենց սկսեց՝ մնացածին կհասնի ինքնուրույն…

  7. ananun says:

    Դատեք, դատելուց լավ եք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31