Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ որդու վերադարձը»

Օգոստոս 12,2015 14:48

Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, մարզպետ Հովիկ Աբովյանին՝ ՀՀԿ-ին անդամագրվելու համար: 2011-ին Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Վարդան Ղալումյանն առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից: Վարդան Ղալումյանի համար հաղթանակ ապահովվեց ԲՀԿ-ի նյութական եւ մարդկային ռեսուրսներով: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո Վարդան Ղալումյանը, հավանաբար քաղաքապետի պաշտոնն իր համար եւս մեկ անգամ ապահովելու համար, որոշել է հարաբերությունները կրկին լավացնել իշխող քաղաքական ուժի հետ: Նախկինում՝ մի կարճ ժամանակահատված, նա անդամակցել է ՀՀԿ-ին:

Կարդացեք նաեւ՝ այստեղ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.08.2015

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Սիրանուշ says:

    Վարուժան Ներսիսյան և Նելլի Գրիգորյան համագործակցության արդյունք: Ամոթ Ձեզ aravot.am

  2. Սիրանուշ says:

    Ամոթի զգացումը լռիվ կորցրել եք?

  3. Իշխան says:

    Շները հաչելով են սատկում…

  4. մի խումբ իջևանցիներ says:

    Ժողովուրդ խորհուրդ տվեք այդ բազմակուսակցական անառակ ԶԱՎԱԿԻՆ որ կարող է նաև անդամագրվել դաշնակներին , որովետև շատ շուտով <> կստանան իշխանական զանբյուղից և հեշտությամբ կթաքնվի այս անգամ ավելի հուսալի գրկում,՝ շրջապատվելով իր նման գաղթած անառակ զավակների <>;
    Վաղեմի գեղեցիկ, շքեղաշուք քաղաք Իջևանը անառակ զավակների հանգրվան չէ,
    Գեղատեսիլ Իջևանում ծաղկեց քրեական աշխարի <>,
    Կոցցե <> ընտրությունները
    Իջևանցիներին պետք է ոչ թե բազմակուսակցական, այլ կիրթ ու գրագետ, ժողովրդավար , օրինակելի մտավորական քաղաքապետ

  5. Գուգո says:

    Մի խումբ իջևացիներ, ցավում եմ, որ մեր ժողովրդի դառը ճակատագիրն արտացոլող գաղթական բառը նույնացնում եք անառակ բառի հետ:
    Ինչ վերաբերում է շքեղաշուք Իջևանին, ուրախալի է, որ լճացման 12 տարիներից հետո այն վերջապես, իրոք, դառնում է այդպիսին:

  6. ՀՀ քաղաքացի says:

    Ինչու որեւէ մեկը չի փորձում վիճարկել հոդվածում բերված տվյալների իսկությունը: Եթե ամեն ինչ ճիշտ է` ամոթ քաղաքապետին պաշտպանողներին, եթե սուտ է` դատի տվեք ԱՌԱՎՈՏ-ին: Քանի որ դատի չեք տալիս` ենթադրեմ, որ վախենում եք դատարանում ապացուցվի, որ բերված տվյալներն իրական են:

  7. Garegin says:

    Հարգարժան Սիրանուշ և մնացածներ, հավանաբար անհրաժեշտ է քննարկել ու գնահատական տալ այս և հաջորդ հոդվածում նշված փաստերին, որից հետո նոր նախահարձակ լինել ինչ-որ մեկի կամ լրագրողի վրա: Եթե հոդվածներում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա այս պարագայում առավել անառակ ու անբարո են ՀՀԿ Տավուշի կառույցի ղեկավարներն ու մարզպետը, հետո նոր մնացածները, այդ թվում նաև Վ.Ղալումյանը: Այս անբարո պարոններն իրենց այս քայլով /եթե իհարկե Վ.Ղալումյանն իրականում նշված դեպքերին մասնակից է ու ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել/ հերթական անգամ ապացուցեցին, որ մեր երկիրն իրենց համար զուտ խաղատան կարգավիճակ ունի:
    Իմ կարծիքով հոդվածի հեղինակն առաջին հերթին քննադատում է ՀՀԿ-ում ու մեր երկրի կառավարման համակարգում առկա ազգակործան բարքերը, որոնք վաղուց արդեն արմատավորվել ու ցեցի կարգավիճակ են ձեռք բերել նաև սահմանամերձ Տավուշում:
    Այ թե ովքեր և ինչի համար են ամոթանքի արժանի:

  8. Ալբերտ Մուրադյան says:

    Վարուժան Ներսիսյանը, երբ համայնքի ղեկավար էր, բոլոր ստից գողականները թփերի տակից գլուխները նույնիսկ չէին փորձում բարձրացնել, բայց հիմա այդ նույն գողականները մոռացել են թփերի տեղերը:Վարուժան Ներսիսյանի 12 տարվա կառուցված Իջևանը, հիմնովին քանդվեց Վարդան Ղալումյանի կառավարման վերջին չորս տարիններին: ՀՀԿ-ն էլ փոխարենը սատարի Իջևանի մասին մտածող, բանիմաց, խելացի ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին, սատարում է ԲՀԿ-ից փախած ՀՀԿ-ի շարքերը նոր համալրած Վարդան Ղալումյանին: Այս ամենի մեջ իր մեղքի բաժին ունի մարզի ղեկավար Հովիկ Աբովյանը,ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, որոնց մասին Իջևանցիները սկսել են ամենօրյա խոսալ և համոզված եմ, որ իրենց մայրիկների թշերը այս մի քանի օրը այրվում են: Այսպիսի որոշումների շնորհիվ է, որ մեր երկիրը գնալով քայքայվում է:Ուղղակի ես ամաչում եմ,որ մեր մարզ նման մարդիկ են ղեկավարում:

  9. Ալբերտ Մուրադյան says:

    ինչպես է ստացվում, որ իմ քոմենտները չեն հրապարակվում?

  10. Ալբերտ Մուրադյան /իրական/ says:

    Բարոյական չէ ուրիշների անունից հանդես գալը:

    • Սամվել Գևորգյան says:

      Ես էլ եմ համաձայն Ալբերտ Մուրադյանի հետ, որ բարոյական չե ուրիշի անունից հանդես գալը և միևնույն ժամանակ զարմացած եմ,որ մի թե Ալբերտ Մուրադյանը հասկանում է ինչ է բարոյականությունը:

  11. ՀԱՐՈՒԹ says:

    Ես ուղղակի զարմացած եմ Ալբերտ Մսւրադյանի գրածից, Հարգարժան Ալբերտ դու Իջևանի ավագանու ընտրությունների ժամանակ չտեսար, որ Վարուժան Ներսիսյանի կողմից ներկայացված միակ թեկնածուն` Էդգար Ամիրյանը, հավաքեց 90 ձայն և զբաղեցրեց չընտրվածների մեջ վերջին տեղ, այն ինչ անցողիկը 335 ձայն էր և այսքանը տեսնելուց հետո, ինչպես կարող էր ՀՀԿ-ն սատարեր այդ ձայն չունեցող անձնավորությանը: Վերջապես Իջևանում առաջին անգամ ունենում ենք առանձ լարվածության ընտրություն և ով էլ դնի Վարդան Ղալումյանի դեմ հաստատ պարտվելու է, եթե լասկածում եք կարող եք առաջադրել և համոզվել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31