Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ Այսօր երկարատև նիրհից դուրս գալու և կենդանության նշույլներ ցուցադրելու փորձ կատարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական, նախկին քաղաքական փրկիչ, մի խոսքով, խրոնիկ նախկին Վարդան Օսկանյանը։
Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է հիշեցնում։
Հասկանալի է, որ այս ամառային քաղաքական փարթին թելադրված է եղել հայտնի պրոդյուսերական կենտրոնի կողմից։
Հաշվի առնելով Օսկանյանի բազմակողմ զարգացածությունը` ուզում եմ առաջարկել նրան ուժերը փորձել այլ տասնյակներ գրելով։ Օրինակ` փողերի լվացման տասը մեթոդ կամ` քաղաքական ֆիասկոյի տասը դրսևորում։
Կարդացեք նաև
Կամ… շարունակեք ինքներդ։ Մի խոսքով, Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն