Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ազգականներին մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում

Օգոստոս 11,2015 23:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մեղադրանքները «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ծանրացվել են: Այս մասին Aravot.am-ին ասաց մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը:

Սեյրան Խաչատրյանին և Էյներ Խաչատրյանին առաջադրված ծեծի մեղադրանքը փոխարինվել է անձի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու մեղադրանքով։

Նոր մեղադրանքով, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Մուշեղ ու Հարություն Զաքարյանները մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել Սդղի Գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Հարությունը կորցրել աչքի տեսողությունը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ԳՐԱԶ կգամ, որ դատարանը ԼԻՍԿԱ-ներին չի ազատազրկի: Դրանք մարդ սպանեցին ու 2 տարի էլ չնստեցին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31