Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները ոստիկանության ստորաբաժանումներ են». Գասպարի

Օգոստոս 11,2015 22:30

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին չի հիշում, թե քանի վարչական տույժ ունի: Հիշեցնենք, որ նա այսօր տուգանվեց հիսուն հազար դրամով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նրա խոսքով, մինչեւ հիմա ոստիկանության որեւէ հայց չկա իր դեմ, որը դատարանը բավարարած չլինի. «Դատարանները ոստիկանության ստորաբաժանումներ են, ոստիկանների գործընկերները, այլ բան ակնկալել հնարավոր չէ: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը ոստիկանության երկու  հայց չբավարարեց, աշխատանքից հեռացվեց: Սա օրինաչափ է»:

Պարն Գասպարին ասաց, որ ինքը չի վճարում իր վարչական տուգանքները, բայց դրանք գանձվում են իր հաշիվներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31