Վարչական դատարանի որոշմամբ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր վարչական պատասխանատվության ենթարկվեց՝ 50.000 (հիսուն հազար) դրամի չափով:
Դատարանն այսօր բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Գասպարիի եւ պատասխանատվության ենթարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով:
Դատարանը Վարդգես Գասպարիի հակընդդեմ հայցը բավարարեց մասնակի։
Ոչ իրավաչափ ճանաչել Վարդգես Գասպարիի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու իրավունքներին միջամտող ՀՀ ոստիկանության գործողությունները։ Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժեց:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը պահանջում էր Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկել 2014 թվականի ապրիլի 4-ին ժամը Վազգեն Սարգսյան փողոց 5 հասցեում՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմացի մայթին բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ