Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային խաղում պարտություն կրելու պատճառով Մարսելո Բյելսան հրաժարական տվեց, «Մարսել» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց գլխավոր մարզչի: «Bild» հանդեսի տեղեկությունով ֆրանսիական ակումբը դուրս է եկել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վրա, բայց մերժվել է:
«Մարսելն» իսկապես հետաքրքրվել է Յուրգենով, սակայն Կլոպը վստահ չէ, որ վերադառնալու ժամանակն է», – ասել է գերմանացու ներկայացուցիչ Մարկ Կոզիցկեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bookies.com-ի