Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում փորսուղի որսի ժամանակ մահացել է 58-ամյա տղամարդ. կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոս 11,2015 19:50

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝  «Մնգլտեղեր» կոչվող հանդամասում, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանը։

Քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա.Խանաղյանը և 1957թ. ծնված Ա.Աթոյանը վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։

Նախնական վարկածի համաձայն՝ ապօրինի որսի ժամանակ   Ա.Խանաղյանն իրեն պատկանող  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանով կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետևանքով այդտեղ հայտնված, իր հետ որս կատարող  Ա.Աթոյանի ձախ նստաշրջանին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ  հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) և 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի որս):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանը, դեպքի պահին Ա.Խանաղյանի և Ա.Աթոյանի հագին եղած  հագուստները: Ա.Խանաղյանի ձեռքերից և դեմքից վերցվել են փորձանմուշներ՝ փորձաքննություն նշանակելու համար:

Ա.Խանաղյանը ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31