Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են

Օգոստոս 11,2015 19:45

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լայն թափով շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց շինհրապարակ, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Արդիականացված կենտրոնում արդեն մեկնարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, ISO և GMP միջազգային պահանջներին բավարարող Ցողունային բջիջների և Ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծման աշխատանքները: Արմեն Մուրադյանը ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ զրույցում կարևորեց իրականացվող աշխատանքների բարձր որակի, ինչպես նաև ժամկետների և անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը: Նախարարին ներկայացվեցին 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ: Հիմնանորոգվող յոթ հարկանի բուժական մասնաշենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները, ինչպես նաև ավարտվել են եռահարկ մասնաշենքի երեսպատման աշխատանքները:

Նշենք, որ կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացնում է  ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31