Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի:
Երեկոյան մրցահերթում երկրորդ անգամ ռինգ է մտնելու 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, որի մրցակիցը 1/8 եզրափակչում խորվաթ Մաթեո Կոմադինան է: Սակայն այս քաշային կարգում այսօր պայքարելու են նաեւ այլ երկրները ներկայացնող մեր հայրենակիցներ նույնպես՝ Օթար Երանոսյանը (Վրաստան), Ռոբերտ Հարությունյանը (Գերմանիա), Մարսել Տերտերյանը (Դանիա) եւ Վազգեն Սաֆարյանը (Բելառուս): Այնպես որ, Եվրոպայի առաջնության ռինգը հայկական է լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eubcboxing.org-ի