«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ:
Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում էլ նա հետ է վերցրել իր նվերները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ 1in.am-ի կայքում