Իսպանիայի Բադալոնա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գերազանց արդյունքի է հասել երևանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (նկարում): Նա ինը հնարավորից վաստակել է 7,0 միավոր և գրավել 2-րդ տեղը:
Այս ստուգատեսում Հայաստանից հանդես էին գալիս նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակել են, համապատասխանաբար, 6.5 ու 6,0 միավոր՝ գրավելով 9-րդ և 11-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել արգենտինացի գրոսմայստեր Պերալտա Ֆերնանդոն`7.5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի