Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով հոգեմետ դեղահաբերն ապօրինի պահելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 11,2015 18:20

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակցի կողմից  2015 թվականի հուլիսի 15-ին հիշյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի սենյակում կատարված ստուգումներով հայտնաբերվել և առգրավվել են խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող` հիշյալ քրեակատարողական հիմնարկի հոգեմետ դեղերի պահպանության պարտականությունները կրող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ղ.-ն հիվանդ դատապարտյալի կողմից չօգտագործված և իրեն վերադարձված խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղերը ստանալուց հետո, խախտելով դրանց ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները, հիվանդ դատապարտյալի վերադարձրած խոշոր չափերի հոգեմետ դեղահաբերը պատշաճ չի ձևակերպել և դրանք ապօրինի պահել է իր սպորտային պայուսակի մեջ և բաճկոնի գրպանում:

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից հոգեմետ դեղեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնների խախտմամբ՝ խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբերն ապօրինի պահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31