Լրահոս
Օրվա լրահոսը

    «Գյումրիում կատակերգություն  խաղալը շատ մեծ պատասխանատվություն է պահանջում»

Օգոստոս 11,2015 18:24

       Ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը  

Գյումրու դրամատիկական թատրոնը հոբելյանական ՝ 150-րդ, թատերաշրջանը կսկսի «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ, որի բեմադրիչը Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է: Ներկայացման գլխավոր հերոսին կմարմնավորի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը: 

Սերգո Սաֆարյանն ավարտել է Թբիլիսիի հայկական թատրոնին կից թատերական ստուդիան: Մոտ 10 տարի է, ինչ աշխատում է թատրոնում է և հասցրել է 10-15 ներկայացումներում խաղալ նշանակալի դերեր: «Գամարջոբա մամա» ներկայացման գլխավոր հերոսի մարմնավորման առաջարկը Սաֆարյանը ստացել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի   և թատրոնի պրոդյուսեր ՝ Տիգրան Վիրաբյանի կողմից:

Aravot.am –ը զրուցեց դերասանի հետ , ով պատմեց մեզ իր առաջիկա ծրագրերի մասին.  «Այդ պիեսը ինձ ծանոթ էր, և նման կերպար ես երբևէ չեմ խաղացել, ցանկացա փորձել ինձ  այդ կերպարում: Կարծում եմ, որ հանդիսատեսին պիտի դուր գա»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ ներկայացումը մի հետաքրքիր կատակերգություն է, «որը դերասաններին հնարավորություն է ընձեռում յուրովի ներկայանալ»:

sergo sergo1Իսկ թե ինչքանով այն կարդարացնի հանդիսատեսի սպասելիքները, նա դժվարացավ պատասխանել, քանի որ , ըստ նրա, Գյումրիում կատակերգություն խաղալը շատ մեծ պատասխանատվություն է պահանջում: Նրա խոսքերով, տարեկան առնվազն մեկ անգամ իրենց թատրոնը ներկայացումներով հանդել է գալիս Հայաստանում, լինում են Հայաստանի տարբեր մարզերում : «Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել դիտել Հայաստանի բոլոր թատրոնների ներկայացումները, հուսով եմ այդ բացթողումը շուտով կլրացնեմ, իսկ ելնելով Վրաստանում և Հայաստանում իմ տեսած ներկայացումներից, կասեմ միայն, որ որքան նման են, նույնքան էլ տարբեր են»,-ասաց նա:

Հայաստանյան թատրոններից երիտասարդ դերասանին բախտ է վիճակվել համագործակցել միայն Գյումրու դրամատիկական թատրոնի հետ. « Իմ տեսակետից շատ պրոֆեսիոնալ և բարձր ստեղծագործական պոտենցիալ ունեցող թատրոն է, ինչի համար ուզում եմ ամբողջ աշխատակազմին շնորհակալություն հայտնել,- ասում է մեր զրուցակիցը, ապա հավելում. Միշտ երազել եմ «Համլետ» խաղալ կամ «Օթելլո», հուսով եմ, որ մոտ ապագայում այդպիսի առաջարկ կստանամ, որն էլ սիրով կընդունեմ»:

Սեպտեմբերի 25 –ին սպասվող   «Գամարջոբա մամա» ներկայացման փակագծերը չբացելով՝ դերասանը միայն ասաց, որ հանդիսատեսին կներկայանա նոր  կերպարով :

 

Ստելլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31